Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել 4 ապրիլի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Վրատանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել։ Վախճանվել է Մառնեուլի շրջանի 79-ամյա բնակչուհին։ Այդ մասին տեղեկացրել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։ Կինը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և զուգորդվող հիվանդություններ ուներ, գրում է apsny.ge-ն։ «Հիվանդը հոսպիտալացվել է կրիտիկական վիճակում, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Հiվանդի անամնեզում նշված է եղել քաշի կտրուկ պակաս վերջին 6 ամսում։ Հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, սեպսիս։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամը 9-ին, մահ է արձանագրվել»,-ասել է Ռատիանին։ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 154 մարդ կա, որից 28-ն ապաքինվել է։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 31-ից պարետային ժամ է գործում՝ 21:00-06:00-ն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |