Փաշինյան․ Համաճարակից հետո կառավարությունն աշխատատեղերի ստեղծումը խթանելու խնդիր ունի 4 ապրիլի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությաւնը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։ Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատում է երկու ուղղությամբ՝ պարետատան միջոցով և սոցիալական ու տնտեսական միջոցառումների ընդունմամբ։ Փաշինյանը հիշեցրել է, որ Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |