Ըստ Իսպանիայի ԱՆ-ի՝ վարակվածների թիվը 124,736 է․ Երկիրը գերազանցել է Իտալիային![]() 4 ապրիլի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում ապրիլի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124,736-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից։ Ապրիլի 3-ին Իսպանիայում կորոնավիրուսի 117,710 հաստատված դեպք է եղել։ Երկիրն այս ցուցանիշով գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջին և աշխարհում երկրորդ երկիր Իտալիային։ Միաժամանակ, Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր դեպքերի թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ 119,827 է, հայտնում են երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից։ Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների մահերի ցուցանիշը նվազել է․ վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 809 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից 11,744 մարդ է մահացել։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների` աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 1․1 մլն մարդ։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ 278,000-ից ավելի մարդ վարակված է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իսպանիան երկրորդն է վարակակիրների թվով։ Կորոնավիրուսի սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում մարտի վերջին կառավարությունը հայտարարեց, որ համաճարակը դադարել է, երկիրն այս պահին աշխարհում վարակակիրների թվով աշխարհում 6-րդն է։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |