Ռևազյանը խոստացել է տեղեկացնել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին

Ռևազյանը խոստացել է տեղեկացնել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որն այժմ ֆիզարձակուրդում է և գտնվում է Դանիայում, ֆեյսբուքյան իր էջում խոստացել է տեղեկատվություն հրապարակել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի վերաբերյալ։

Ըստ որոշ տեղեկությունների` Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսվա ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին: Այլ տեղեկություններով` ՀՀ Քաղավիացիայի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ Հայաստանը մոտ 1 տարի չի կարողանա արտոնագիր տալ որևէ փոխադրողի դեպի Եվրոպա թռիչքներր իրականացնելու համար։

Ռևազյանին փոխարինում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---