ՀՀ քաղավիացիան լիցենզիայից չի զրկվել․ 2 ավիաընկերություն դեպի Եվրոպա ժամանակավորապես չի թռչի 4 ապրիլի 2020 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել է լիցենզիայից, որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից, հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից։ Ապրիլի 3-ին մամուլում ու սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։ «2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»,- ասվում է հայտարարության մեջ։ Քաղավիացիայի կոմիտեից նշում են, որ Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները: Միաժամանակ նշվում է նաև, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք «նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն»։ Կոմիտեից հայտնում են, որ 2 ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել են միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ։ Կոմիտեից փոխանցում են նաև, որ որոշումը վերաբերվում է միայն Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այն որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ավելի վաղ 2019-ի դեկտեմբերին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ հայկական 3 ավիաընկերություն դիմել են Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Ավիաընկերություններից մեկն իրավունք է ստացել, Atlantis European Airways որոշ խնդիրներով ստացել է թույլտվությունը, իսկ Taron Avia-ն՝ ոչ։ Ռևազյանը հայտարարել էր նաև, որ ավիաընկերությունների մոտ նկատված խնդիրների հետևանքով հսկողությունն ավելացել է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ: Հայտարարությանը կից ներկայացվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |