Ծաղկազարդ է․ Սբ Գեղարդով օրհնվել է աշխարհի չորս կողմը

Ծաղկազարդ է․ Սբ Գեղարդով օրհնվել է աշխարհի չորս կողմը

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` Ծաղկազարդը: Տոնի առթիվ դուրս է բերվել Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սբ Գեղարդով օրհնվել է աշխարհի չորս կողմը:

Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս էր բերվել Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվել է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվել, ժողովուրդը հնարավորություն է ունեցել հետևել առցանց:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---