Ադրբեջանում խստացրել են կարանտինային սահմանափակումները 5 ապրիլի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գործող սահմանափակումները խստացվել են։ Ըստ օպերատիվ շտաբի՝ աշխատողները կարող են շարունակել աշխատանքը հատուկ թույլտվությամբ։ Քաղաքացիներին գնումների կամ բանկ գնալու համար ևս թույլտվություն է պահանջվում, գրում է Sputnik Azerbaycan-ը։ Թույլատրվում է նաև մասնակցել մերձավոր հարազատների հուղարկավորությանը։ Տնից դուրս գալու համար քաղաքացինրը պետք է կարճ հաղորդագրություն ուղարկեն և պատասխան հաղորդագրություն ստանան «Էլեկտրոնային կառավարություն» համակարգից, որտեղ նշված կլինեն թույլտվության ժամկետները։ Պատասխան SMS-ը հարկ է ներկայացնել ոստիկանությանը՝ ըստ վերջիններս պահանջի։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության մամուլի քարտուղար Իբրահմ Մամեդովը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ապրիլի 4-ի դրությամբ Ադրբեջանում 521 հիվանդ կա, որից 5-ը մահացել է, 32-ը՝ ապաքինվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |