Մխիթարյանը միացել է «Ռոմայի»՝ տարեցներին օգնելու ակցիային 5 ապրիլի 2020 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ակումբի «Միասին» ակցիային, որը կոչված է աջակցելու Իտալիայի տարեց քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջում։ Իտալիայում տարեցներից շատերը, գտնվելով ռիսկային խմբում, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում վախենում են փողոց դուրս գալ և գնումներ կատարել։ Ուստի ակումբի ֆուտբոլիստները որոշել են օգնել այն տարեցներին, որոնք «Ռոմայի» 1 տարվա հանդիպումների տոմսերի բաժանորդագրություն ունեն։ «Ռոմայի» ակցիան մեկնարկել է ապրիլի 2-ին։ Վերոնշյալ խմբին դասվող մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ հատուկ հեռախոսահամարով։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |