Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել 6 ապրիլի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել: Այդ մասին ասվում է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, նա նշում է նաև, որ նոր կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր Արցախում չեն եղել։ «Մենք փորձում ենք ամեն կերպ մեզ բոլորիս ապահովագրել հնարավոր խնդիրներից։ Այդ նպատակով է նաև, որ Միրիկ համայնքի՝ ՀՀ-ից եկած բնակչին մեկուսացրել ենք Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, իսկ նրա հետ շփված համագյուղացիներին հորդորել ենք ժամանակավոր ինքնամեկուսանալ։ Այդ նույն նպատակով սահմանափակել ենք գյուղում շարժը։ Մեկուսացված բնակիչը առաջիկայում անհրաժեշտ թեստավորում կանցնի։ Այս ամենը մեկ նպատակ ունի. առավելագույնս ապահովել մեր քաղաքացիներին հնարավոր վարակներից»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների համար ստեղծված օպերատիվ շտաբն իրականացնում է հնարավոր բոլոր միջոցները վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |