«Ռոստելեկոմը» սկսում է գործակցել Century Link ընկերության հետ

«Ռոստելեկոմը» սկսում է գործակցել Century Link ընկերության հետ

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է գործակցել համաշխարհային խոշորագույն ինտերնետ մատակարար Century Link ընկերության հետ, որի շնորհիվ ընկերությունը դիվերսիֆիկացնում է համացանցի միջազգային իր ռեսուրսները:

Այսուհետ ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի հուսալի ինտերնետ կապից:

«Մենք կարևորում ենք այս գործակցության մեկնարկը հատկապես այս օրերին, երբ համացանցը և հեռահար թվային ծառայություններն ավելի ակտուալ են, քան երբևէ: Մեր միջազգային գործընկերների ցանկում ավելացնելով համաշխարհային առաջատար CenturyLink ընկերությանը՝ մենք ավելի լայն հնարավորություններ ենք բացում մեր հաճախորդների առջև»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Centuty Link (CTL)-ը տեխնոլոգիական առաջատար է, որը համացանցի, ամպային կապի և անվտանգության լուծումներ է մատուցում ամբողջ աշխարհում: Իր ընդարձակ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով Centuty Link-ն ապահովում է անվտանգ և հուսալի ծառայություններ՝ կապի օպերատորների, բիզնեսի և սպառողների անընդհատ աճող թվային պահանջները բավարարելու համար:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում ավելի քան 60 երկրում, և ցանցի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը հասնում է մոտ 450,000 մղոնի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---