Արշակյան․ Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել 6 ապրիլի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել ինժեներների ջանքերով և պատրաստ է շահագործման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության 8 սարքի վերանորոգման աշխատանքներին։ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել էին, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |