YouTube-ը կհեռացնի կորոնավիրուսի և 5G ցանցի միջև կապի մասին տեսանյութերը 7 ապրիլի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը կհեռացնի այն տեսանյութերը, որոնք փորձում են կապ տեսնել կորոնավիրուսի և 5G ցանցի միջև։ Պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ «բժշկական տեսակետից անապացուցելի տեսակետների» հրապարակումն է, գրում է Engadget-ը։ Դա չի վերաբերի ամբողջ բովանդակությանը՝ խախտման «եզրին» գտնվող տեսանյութերի գովազդը կանջատվի, դրանք կհեռացվեն որոնման համակարգից և դիտման համար խորհուրդ տրվող տեսահոլովակների ցանկից։ Ավելի վաղ համացանցում դավադրապաշտական մի տեսություն սկսեց տարածվել, համաձայն որի կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, սկսել են հրկիզել կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները սկսել են սպառնալիքներ ստանալ։ Բրիտանական կառավարությունը կոչ է արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի կոնտենտը։ Photo. Getty Images Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |