Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԲ-ում 6 ապրիլի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, հայտնում են ՊԲ-ից։ Ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ: ՊԲ կենտրոնական զինհոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 5 զինծառայող վարակված է կորոնավիրուսով։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |