Տիգրան Համասյանի համերգը՝ տնից ու բոլորի համար![]() 6 ապրիլի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տնից ուղիղ եթերում ելույթ կունենա մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար։ Համասյանի առցանց համերգը կկայանա ապրիլի 6-ին` ժամը 22։00-ին, ու կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջում։ Կառավարությունից հայտնում են՝ ծրագրի շրջանակում շաբաթական 2 օր ուղիղ եթերում տնից հայ կատարողներ ելույթ կունենան։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |