Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188-ի![]() 6 ապրիլի 2020 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 36 մարդ ապաքինվել է, կարանտինում 5556 մարդ կա, հսկողության տակ՝ 386-ը։ Մահվան 2 դեպք է գրանցվել։ Վարակվածներից 2-ը, լինելով Ավստրիայի քաղաքացիներ, հեռացել են երկրից։ Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի աշխատակիցներ, բուժանձնակազմ։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |