Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազն ու կորոնավիրուսը 6 ապրիլի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային վարակի տարածման հակազդեցությանն ուղղված միջոցները, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Փաշինյանն այդ համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ գործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաև փոխգործակցութանը ԵԱՏՄ շրջանակում։ Նրանք նաև համաձայնեցրել են առաջիկա շփումների ժամանակացույցը։ Փաշինյանը կայքն, իր հերթին, նաև նշել է, որ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։ Փաշինյանը նույն օրը գազի գները քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Իսկ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 40-70 դոլարով տարին 10 հազար խմ ավել սպառողների համար, վերացնել խոցելի խավի կողմից առաջին 600 խմ համար 100 դրամ սակագինը ու մինչև 10 հազար խմ սպառողների, այսինքն՝ բնակչության համար 1 խմ դիմաց 139 դրամի փոխարեն մոտ 136 դրամ միասնական սակագին հաստատել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |