2019-ին գնված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը![]() 6 ապրիլի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2019-ին ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը, տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից: Այն քաղաքացիները, որոնք 2019-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, բայց տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել դրանք Հայաստան և մաքսազերծել 2019-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով: Նշված էլ.հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. - ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, - ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար), - ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն, - կոնտակտային հեռախոսահամար: Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում գործն այլևս չի դիտարկվի: 2019-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |