Փոխնախարար․ ԵԱՏՄ-ից բուժսարքեր ու դեղորայքի հումք կներկրվի՝ առանց մաքսատուրքի 6 ապրիլի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների և դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հումքատեսակների ներմուծումը մինչև սեպտեմբեր 30-ն առանց մաքսատուրքի կարվի, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Նա նշել է, որ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, Միության ներսում ապրանքաշրջանառություն իրականացվել կարող է։ ԵԱՏՄ անդամ պետություններն են ՀՀ-ն, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը։ Սիմոնյանն ասել է նաև, որ մեկ այլ որոշմամբ մի շարք ապրանքների (կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար) ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն մինչև հունիսի 30-ը։ Սիմոնյանի խոսքով՝ ախտահանիչ նյութեր արտադրելու համար դիմած 20 ընկերությունից 19-ն ունեցել են ապրանք արտադրելու համապատասխան սերտֆիկատ։ Անդրադառնալով շուկայում գնաճին՝ փոխնախարարը հայտնել է, որ այն մեղմելու համար այլընտրանքային տարբերակներ են մշակվում և հորդորել տնտեսվարողներին տրամադրել ՀԴՄ կտրոններ։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար 9 ծրագիր է առաջարկել՝ 4-ը տնտեսվարողների համար, 5-ը՝ սոցիալական բնույթի։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն |