Կորոնավիրուսից բուժվելու ռեկորդներ՝ Իրանում․ 106 և 100 տարեկան պացիենտներն ապաքինվել են![]() 6 ապրիլի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից բուժվել է 106 տարեկան մի քաղաքացի՝ դառնալով վիրուսը հաղթահարած ամենատարեց պացիենտը, փոխանցում է Republic-ը։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ Իրանում կորոնավիրուսի հաստատված մոտ 58,000 դեպք կա, երկրում վիրուսից 3739 մարդ է մահացել։ Ավելի վաղ՝ մարտի 18-ին հայտարարվել էր, որ երկրում 103-ամյա մի կին վերականգնվել է կորոնավիրուսից, նա այդ պահին վիրուսից բուժված ամենատարեց պացիենտն էր։ Ապրիլի 5-ին կորոնավիրուսից բուժվել է նաև 100 տարեկան ևս մեկ պացինետ, որը հիվանդանոցում մոտ 1 շաբաթ է անցկացրել ու դուրս գրվել, փոխանցում է LB-ն։ Իրանում կորոնավիրուսը սկսվել է տարածվել փետրվարի 19-ից։ Երկրում վարակի էպիկենտրոն էր համարվում Ղոմ քաղաքը։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 24,000-ից ավելի պացիենտ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |