Էռնեկյանը $250,000 կուղղի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

Էռնեկյանը $250,000 կուղղի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը $250,000-ի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Էռնեկյանը արգենտինահայ գործարար է, 2017-ից՝ ՀՀ ազգային հերոս։ Նա Արգենտինայի ամենահարուստ և Լատինական Ամերիկայի ամենահաջողակ գործարարներից մեկն է։

2001-ից Էռնեկյանին է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---