Թորոսյան․ ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն 6 ապրիլի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146-ը թոքաբորբ ունեն, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 պացիենտ կա, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հայտնել է, որ վարակակիրներից 35-ը ծանր վիճակում են, սակայն դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն։ Թորոսյանի խոսքով՝ մեկուսացման վայրերում է 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է 5000 քաղաքացի, 400-ից ավելի քաղաքացի ինքնամեկուսացումից դուրս է եկել։ Թորոսյանը հայտնել է, որ թեթև գանգատներ ունեցող պացիենտները հիվանդանոցներում չեն, այլ՝ հյուրանոցներում: Նախարարը խոսել է նաև վիրուսներից պաշտպանվելու համար դիմակներ կրելու անհրաժեշտությունից՝ նշելով, որ, եթե նախկինում ասվում էր, որ դրանք հիմնականում ցուցված են բուժաշխատողների կամ սուր շնչառական վարակներով հիվանդների համար, ապա այժմ, հիվանդության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ըստ նախարարի՝ դիմակներն ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու հնարավորություն, այլև թույլ են տալիս, որ ձեռքը պատահաբար չմոտեցվի դեմքին՝ քթին, բերանին։ Թորոսյանը հայտնել է, որ ԱՀԿ-ից խորհուրդ են տալիս նաև տնային պայմաններում պատրաստված և հատուկ տաք ջերմաստիճանում լվացվող դիմակներ կրել՝ ձեռքերը դեմքին չհպելու համար։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |