Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի գծով ԱԺ հանձնաժողով 6 ապրիլի 2020 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով: Այդ մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում` խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, ասել էր․ «Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր»։ ՀՀ երրորդ նախագահն ասել էր նաև, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |