Փոխոստիկանապետ․ Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, 16-ը մեկուսացվել է 6 ապրիլի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, մեկուսացված է 16 իրավապահ, հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիների մեկուսացման վայրերում օրական 170 ոստիկան է ծառայություն իրականացնում։ Անդրադառնալով արտակարգ դրության հետ կապված սահմանափակումներին՝ Մհրյանը նշել է, որ ոստիկանության կողմից դադարեցվել է 2164 օբյեկտի տնտեսական գործունեությունը, 36-ի նկատմամաբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։ Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի դրությամբ վարչական իրավախախտման 6667 արձանագրություն է կազմվել, որոնցից 1735-ով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ։ 2888 անձնական տրանսպորտային միջոցից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, ուղևորափոխադրում իրականացնող 69 վարորդի հանդեպ արձանագրություն է կազմվել։ Արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից՝ մյուսը։ Փոխոստիկանապետը հայտնել է նաև, որ երկրում հանցագործությունների նվազում կա, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը հնարավորության սահմաններում հետևում են նաև, որ բակերում մարդկային կուտակումներ չլինեն։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |