ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---