Մոսկվա-Երևան 2-րդ չարթերային թռիչքը՝ ապրիլի 7-ին

Մոսկվա-Երևան 2-րդ չարթերային թռիչքը՝ ապրիլի 7-ին

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարթերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին (ժամը՝ 15։40)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Այդ չվերչթով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած):

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18

Այդ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-րյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Մոսկվա-Երևան առաջին հատուկ չարթերային թռիչքն իրականացվել է ապրիլի 6-ին, սակայն բոլոր ցանկացողները չեն կարողացել օգտվել դրանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---