Հարավկովկասյան երկաթուղով ներկրումը 2.4 %-ով նվազել է![]() 7 ապրիլի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքների վրա։ Ներկրման հաղորդակցությունում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ բեռնափոխադրումներն առաջին եռամսյակում նվազել են 2.4 տոկոսով։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տ բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։ Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում 8 տոկոս անկում է գրանցվել՝ մինչև 74.4 հազար ուղևոր։ Նշվում է, որ մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղևորահոսքի նվազում նախորդ տարվա համեմատ։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։ «Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը», - ասել է գլխավոր տնօրենը։ Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |