Փաշինյան․ 2 մլրդ 353 մլն դրամի աջակցություն է բաշխվել 7 ապրիլի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարի շրջանակում Կառավարության նախաձեռնած 9 միջոցառման շրջանակում՝ ապրիլի 6-ի դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշվում է, որ տնտեսական և սոցիալական աջակցությունը բաշխվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են սպասվում և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով։ Նա նշել էր նաև, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։ Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Ընթերցեք նաև․ Նախարար․ 120 ընկերություն դիմել է ՓՄՁ աջակցման ծրագրին, 2020-ին տնտեսական կորուստներն էական կլինեն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |