Visa-ն ավելի քան $200 մլն է հատկացրել փոքր բիզնեսի և կանանց աջակցությանն աշխարհում![]() 7 ապրիլի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Visa Foundation հիմնադրամը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում աջակցության 2 ծրագրի մեկնարկի մասին՝ փոքր և միկրոբիզնեսին, ինչպես նաև ձեռներեց կանանց աջակցության նպատակով։ Առաջին ծրագիրը, որը $10 մլն բյուջե ունի, ենթադրում է անհետաձգելի օգնություն և աջակցություն բարեգործական կազմակերպություններին, առողջապահության ոլորտին, ինչպես նաև պարենային օգնություն այն երկրներին, որտեղ գործում է Visa ընկերությունը, գրում է «Վեդոմոստին»։ Երկրորդ ծրագիրը, որի բյուջեն $200 մլն է, 5 տարվա համար է նախատեսված և կուղղվի փոքր ու միկրոբիզնեսի աջակցությանը՝ շեշտը դնելով գործարար կանանց տնտեսական զարգացանը նպաստելուն։ Հիմնադրամը մտադիր է գումարը փոխանցել ոչ կառավարական կազմակերպություններին և ներդրող գործընկերներին։ Փոքր ու միկրոբիզնեսին աշխարհում բաժին է ընկնում ձեռնարկությունների մոտ 90 տոկոսն ու զբաղվածության մոտ 50-60 տոկոսը, ասվում է Visa Foundation-ի հաղորդագրության մեջ։ Այդ ձեռնարկություններից շատերի սեփականատերերը կանայք են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |