Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Նա հոսպիտալացվել էր թոքաբորբով, կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր տվել։

10 օր առաջ նույն հիվանդությունից մահացել էր նրա կինը՝ բժշկուհի Արփիկ Հասրաթյանը, գրում է Svoboda.org-ը։

Ղազարյանը 72 տարեկան էր։ Նա բազմաթիվ աշխատությունների և գյուտերի հեղինակ էր լազերային ֆիզիկայի և օպտիկայի ասպարեզում, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր էր։

Ղազարյանն ու կինը գրեթե միաժամանկ էին հոսպիտալացվել՝ մարտի կեսին։ Երկուսի մոտ էլ երկկողմ թոքաբորբ էր զարգացել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---