WhatsApp-ը սահմանափակել է նույն հաղորդագրությունը տարբեր չաթեր ուղարկելու հնարավորությունը 7 ապրիլի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերը սահմանափակել է հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը՝ այսուհետ հնարավոր կլինի միայն մեկ չաթում դա անել։ Նման որոշումն ընկերությունում բացատրել են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ապատեղեկատվության տարածման սպառնալիքով։ Նշվում է, որ հաղորդագրությունների վերաուղղորդումը ինքնին վատ բան չէ և շատերն են օգտվում դրանից օգտակար տեղեկատվություն տարածելու և նույնիսկ բուժաշխատողներին աջակցության ակցիաների կազմակերպման համար։ Սակայն վերջին շրջանում հաղորդագրությունների վերաուղղորդումը զգալի աճել է, գրում է «Վեդոմոստին»։ «Օգտատերերից շատերը մտահոգված են այդ փաստով, քանի որ դա կարող է նպաստել ապատեղեկատվության տարածմանը։ Մենք կարծում ենք, որ նման հաղորդագրությունների տարածումը պետք է կասեցնել, որպեսզի WhatsApp-ը հետագայում ևս մնա անձնական շփման ծառայություն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |