Կորոնավիրուսի դեմ պայքարի «շվեդական մեթոդը» չաշխատեց․ Երկրում մահերն աճում են 7 ապրիլի 2020 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի դրությամբ վերջին 24 ժամվա տվյալներով Շվեդիայում հաստատվել է կորոավիրուսից մահվան 114 դեպք, փոխանցում է NV-ն։ Երկրի գլխավոր համաճարակաբան Անդրես Թեգնելը հայտնել է, որ միջինում Շվեդիայում մահացության օրական ցուցանիշը մոտ 40 դեպքի է հասնում։ Ավելի վաղ Meduza-ն հայտնել էր, որ Շվեդիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան Սկանդինավյան մյուս երկրներում։ Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Շվեդիայում ապրիլի 7-ի դությամբ 7693 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն աճել է 487-ով։ Երկրում վիրուսից մահացել է 591 մարդ, վերականգնվել՝ մոտ 200։ Երկրում մինչև հիմա կորոնավիրուսի պատճառով խիստ կարանտին սահմանված չի եղել։ Մինչև մարտի վերջ չկային հակահամաճարակային սահմանափակումներ, քաղաքացիները կարող էին միջոցառումների մասնակցել, ուսհաստատությունները գործում էին։ Երկրի գլխավոր համաճարակաբանը հայտարել էր, որ, հաշվի առնելով առողջապահության ոլորտում աշխատողների թիվը, նրանց՝ տանն ինքնամեկուսանալն առավել վտանգավոր կլինի։ Շվեդիան ընտրել էր առողջապահական համակարգը չծանրաբեռնելու քաղաքականություն՝ համարելով, որ մինչ վիրուսը կտարածվի, ի հայտ կգա նաև «կոլեկտիվ իմունիտետ» կամ կստեղծվի պատվաստանյութ։ Չնայած կարանտինային խիստ միջոցների չանցնելու որոշմանը՝ Շվեդիայում, այնուամենայնիվ, Կառավարությունն ու խորհրդարանն ապրիլի 6-ից սկսել են քննարկել կորանավիրուսի դեմ պայքարի մեթոդները խստացնելու, ինքնամեկուսացման ռեժիմ մտցնելու հարցերը։ Ապրիլի 4-ին երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտնել էր, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը մեկ ամիս կտևի և սպասվում են հազարավոր մահեր։ Աշխարհում կորոնավիրուսով վարկավել է 1․3 մլն մարդ, մահացել է 75,000 հոգի, վերականգնվել՝ 290,000 պացիենտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |