Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շուտափույթ ապաքինում է մաղթել![]() 8 ապրիլի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին՝ կորոնավիրուսի սիմպտոմների խորացման ֆոնին։ Վարչապետը խնդրել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին ժամանակավորապես փոխարինել իրեն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |