Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թաջիկստանի առաջնորդները որոշել են համատեղ ֆոնդ ստեղծել23 դեկտեմբերի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-21 Ղազախստանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում քննարկվել է տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւ` համաշխարհային ճգնաժամի պայմաններում հասարակական անվտանգության ոլորտում եւ տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ, մասնավորապես, գագաթաժողովի մասնակիցները համաձայնության են եկել ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքի ուժերի խմբավորում ձեւավորել անդամ պետությունների անվտանգության ապահովման համար: Որոշում է ընդունվել 10 մլրդ. դոլարով համատեղ ֆոնդ բացել համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում պետություններին աջակցելու համար: Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են բարձր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որի գործունեությունը նպատակուղղված է լինելու նոր նախագծերի համատեղ մշակմանն ու ներմուծմանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |