Twitter-ի հիմնադիրն իր կարողության մոտ 30%-ը կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին![]() 8 ապրիլի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին $1 միլիարդ կհատկացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Այդ մասին նա գրել է իր միկրոբլոգում։ Դորսին նշել է, որ գումարը կկազմի նրա կարողության 28%-ը։ «Ես $1 միլիարդ եմ նվիրաբերում Square ընկերությունում իմ բաժնեմասից Start Small հիմնադրամին՝ COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարի համար»,- գրել է Դորսին։ Նա կցել է նաև մի փաստաթուղթ, որից երևում է, որ նվիրատվության ճշգրիտ գումարը կազմում է $997,818,354։ Ըստ Դորսիի՝ պանդեմիան հաղթահարելուց հետո հիմնադրամը կկենտրոնանա աղջիկների կրթության և առողջության հարցերի վրա։ Նա նշել է, որ նախկինում շատ է գաղտնի նվիրատվություններ արել, սակայն այս անգամ գործելու է բացահայտ՝ այլոց ոգեշնչելու նպատակով։ Կորոնավիրուսի համավարակը տարածվել է աշխարհի 211 երկրով։ Աշխարհում վարակվել է 1․4 մլն մարդ, ավելի քան 82,000-ը մահացել է։ Photo. Amal KS/Hindustan Times via Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |