Արցախում կորոնավիրուսով վարակվածի վիճակը կայուն է

Արցախում կորոնավիրուսով վարակվածի վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Արցախի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ինքնամեկուսացված քաղաքացիներից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշեր չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է:

«Համաճարակաբանության 7 հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ են բաժանվել:

Բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---