Վրաստանի սփյուռքի նախարարը զարմացել է` իմանալով, որ Վրաստանում բնակվում է 200-400 հազար հայ23 դեկտեմբերի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Վրաստանի Սփյուռքի հարցերով նախարար Յուլոն Գագոշիձեին, հաղորդում է ՀՀ Սփյուռքի հարցերով նախարարության մամլո ծառայությունը: Շրջայց կատարելով նախարարությունում` Գագոշիձեն ծանոթացել է նախարարության նպատակներին, խնդիրներին եւ գործառույթներին: Նախարարության վարչության պետերը ըստ վարչություների ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները: Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունում նախարարը ծանոթացավ համահայկական ռեսուրսների ստեղծման ծրագրին, որը ներառում է հեհեռուստատեսային լրատվական հաղորդումներ, հեռուստակամուրջներ, ինտերնետային քննարկումներ:ԱՊՀ երկրների վարչությունում նախարարը հետաքրքրվեց Վրաստանում կատարվելիք աշխատանքային ծրագրերով եւ զարմանք հայտնեց, որ ըստ որոշ գնահատականների, Վրաստանում ապրում է 200-400 հազար հայ: Նախարարարին հետաքրքրեց նաեւ հայրենադարձության հետ կապված աշխատանքները, քանի որ, ըստ նախարարի, նմանատիպ խնդիր ունեն նաեւ իրենք` վրացիները, եւ Վրաստանից արտագաղթած յուրաքանչյուր վրացու իրենք ձգտում են վերադարձնել հայրենիք: Նախարարը ներկայացրեց նաեւ Վրաստանի դրությունը կապված փախստականների հետ, շեշտեց, որ թեեւ բոլոր հայերը, հույները, հրեաները, թաթարները եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք երբեւէ բնակվել են Վրաստանի տարածքում, դիտարկվում են որպես վրացական Սփյուռքի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում երկու նախարարներ Հ. Հակոբյանը եւ Յ. Գագոշիձեն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին 2 կողմերին հետաքրքրող հարցեր եւ խնդիրներ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |