Վարչապետի խորհրդականն ազատման դիմում է գրել Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, մոտեցումների» պատճառով![]() 8 ապրիլի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Ճաղարյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն է հրաժարական տվել և այդ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են»։ Նա նշել է, որ հրաժարականի պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել է ապրիլի 6-ին: «․․․Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ` - հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման; - հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները; - և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- ասվում է գրառման մեջ: Ճաղարյանը գրել է նաև, որ զեկույցում առաջարկել է թույլ տալ «վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»ր հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը։ «Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - գրել է նա: Ճաղարյանը զբաղեցնում էր պաշտոնը 2019-ի մարտից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից։ Նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |