Covid-19-ի հետազոտման ՌԴ ԶՈւ շարժական լաբորատորիան 99% ճշգրտություն կապահովի

Covid-19-ի հետազոտման ՌԴ ԶՈւ շարժական լաբորատորիան 99% ճշգրտություն կապահովի

PanARMENIAN.Net - Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման ՌԴ ԶՈւ շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ ՀՀ ԶՈւ և Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն է եղել, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (PCR) անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվելու և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարելու առաջադրված խնդիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---