Իրանում կորոնավիրուսը կանխելու համար սպիրտ խմած 600-ից ավելի մարդ մահացել է, 3000 հոգի թունավորվել է

Իրանում կորոնավիրուսը կանխելու համար սպիրտ խմած 600-ից ավելի մարդ մահացել է, 3000 հոգի թունավորվել է

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսն ալկոհոլային սպիրտով կանխելու փորձ արած 600-ից ավելի մարդ է մահացել, 3000 հոգի թունավորվել է, հայտարարել է երկրի դատախազության ներկայացուցիչ Գուլամ Հուսեյին Իսմաիլին, փոխանցում է TRT-ն։

Նշվում է, որ Իրանի քաղաքացիները ենթադրաբար թունավորվել են մեթիլսպիրտից կամ կեղծ սպիրտից՝ հավատալով լուրերին, թե դրանք կանխում են կորոնավիրուսը։

Մահմեդական օրենքներով՝ Իրանում արգելվում է ալկոհոլի օգտագործումը, սակայն կիրառվում է մեթիլսպիրտը։

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Իսմայիլին նշել է, որ ակոհոլը դեղամիջոց չէ, այլ «թույն»։

Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Իրանում ապրիլի 8-ի դրությամբ 64,000 վարակակիր կա, մահացել է մոտ 4000 մարդ, վերականգնվել 27,000-ից ավելի պացիենտ։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---