Փաշինյան․ Ավիացիայի համար լացողները երկար տարիներ քանդել են այն 8 ապրիլի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում «ավիացիայի մասին շատ լացողները» երկար տարիներ քանդել են այն, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրել հունվարի 25-ի իր հայտարարությունը ոլորտի մասին։ Ապրիլի 8-ին վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել էր, թե ինքն է հրաժարական տվել այդ պաշտոնից և այդ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են»։ Վարչապետն այն ժամանակ նշել էր, թե այժմ 50 եվրոյով կարելի է Եվրոպա գնալ և վերադառնալ, և այդ փոփոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս Քաղավիացիայի կոմիտեի։ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի որոշ պաշտոնյաներ ինչով կարողացել` խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ պաշտոնավարման հենց առաջին օրվանից։ Վարչապետն ասել էր, որ Ռևազյանի մասին իրեն «ամենաստոր բաներն էին գրում»՝ ասելով, թե նա հանդիպումներ է ունենում Ryanair-ի պահակի, ոչ թե պաշտոնյաների հետ։ «Ազգային անվտանգության հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները լինում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել՝ ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների: Ինչով կարողացել են` խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են անիվների մեջ փայտ են մտցրել»,- հայտարարել էր վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանցից որոշներն աշխատանքից հեռացվել են: Վարչապետը նաև նշել է` զարմանում է, որ մինչ այժմ Ռևազյանն այդ մարդկանց լավ է վերաբերվում։ Ճաղարյանը նշել էր նաև, որ ապրիլի 6-ին է ներկայացրել հրաժարականի դիմումը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 4-ին վարչապետին վերջին զեկույցն է գրել, որտեղ «նշել է ճգնաժամից դուրս գալու ուղիները»։ Ճաղարյանը գրել է նաև, որ ինքը հրաժարվում է «տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |