Մեծ Բրիտանիայի վարչապետի առողջականը բարելավվում է![]() 9 ապրիլի 2020 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվում է, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, գրում է Reuters-ը։ Նախարարը հավելել է, որ Ջոնսոնի վիճակը կայուն է, նա կարողանում է շփվել բուժանձնակազմի հետ։ 55-ամյա վարչապետի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, նա մեկուսացել էր տանը, սակայն ապրիլի 5-ին նրա վիճակը վատթարացել էր ու Ջոնսոնը հոսպիտալացվել էր հազով և բարձր ջերմությամբ։ Ապրիլի 6-ին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |