ԵՄ-ն 92 մլն եվրո կտրամադրի Հայաստանին![]() 9 ապրիլի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցությանը։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։ Միջոցների մի մասը կուղղվի ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցելուն, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժածների սոցիալական և հումանիտար օգնությանը, ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։ ԵՄ արձագանքը հետևում է Team Europe-ի մոտեցման տրամաբանությանը։ Այն միտված է ԵՄ բոլոր ինստիտուտների ներդրումների ներգրավմանը և դրանց համալրմանը ԵՄ անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մոբիլիզացված ռեսուրսներով: Միասնական աշխատանքի արդյունքում՝ Team Europe-ն ի զորու է ներգրավել կրիտիկական զանգված, որը քչերին է բնորոշ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |