Առանց ախտանիշերի COVID-19-ով հիվանդների մոտ թոքերի ախտահարում են գտել![]() 9 ապրիլի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Առանց ախտանիշերի կորոնավիրուս տարածների մոտ թոքերի ախտահարում են հայտնաբերել։ Այդ մասին հայտարարել են ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են COVID-19-ով վարակված Diamond Princess զբոսանավի ուղևորների համակարգչային շերտագրման արդյունքները։ Հետազոտության արդյունքները հրապարակել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգների ընկերակցության պորտալը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նավի վրա վարակված 104 մարդուց 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշերի։ Սակայն դրանք չունեցող պացիենտների (41 մարդ) թոքերում փոփոխություններ են հայտնաբերվել՝ «անփայլ ապակու էֆեկտ»։ Ախտանիշեր ունեցողների մոտ եղել է հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն։ Ելնելով այդ տվյալներից՝ գիտնականները եզրակացրել են, որ նույնիսկ առանց ախտանիշերի հիվանդության ընթացքի դեպքում թոքերը վնասվում են։ Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է կորոնավիրուսով 1.48 մլն մարդ, ավելի քան 88,000 մարդ մահացել է, ապաքինվել է մոտ 330,000-ը։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |