136,000 դրամի աջակցություն՝ միկրոձեռնարկություններին 9 ապրիլի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։ Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։ Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000 է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։ Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։ Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվը հասել է 138-ի։ Մահվան 10 դեպք կա։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |