ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 10,000-ը՝ մեկ օրում ավելանալով 1459-ով![]() 9 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 9 դրությամբ COVID-19 նոր տիպի կորնավիրուսով վարկման 1459 նոր դեպք է գրանցվել երկրի 50 շրջանում։ 13 մարդ մահացել է, 118-ը՝ դուրս գրվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10,131-ի (+ 16,8%) երկրի 81 սուբյեկտում, մահացել է 76 մարդ, գրեթե 700-ն ապաքինվել է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ օրվա կտրվածքով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 857, և Մերձմոսկովյան շրջանում՝ 199։ Կորոնավիրուսի համավարակը տարածվել է ավելի քան 180 երկրում։ ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում ավելի քան 1,35 մլն հիվանդի մասին, որից մոտ 80,000-ը մահացել է։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |