ՌԴ-ն պատրաստ է բանակցել Բաքվի հետ ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ![]() 9 ապրիլի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ սպառազինության, այդ թվում` ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը։ Դրա ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան ասել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի վաղեմի գործընկերն է ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, ուստի Մոսկվան պատրաստ է բանակցել Բաքվի հետ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության մատակարարումների շուրջ, գրում է VPK-ն։ Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական ՄիԳ-35 և Սու-35 ինքնաթիռների մասով հետաքրքրության մասին։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել էր «Սուխոյ» ընկերության և «ՄիԳ» կորպորացիայի ավիագործարաններ՝ ծանոթանալով ռուսական մարտական ինքնաթիռների տակտիկամեխանիկական և մարտական հնարավորություններին։ Բացի այդ, ադրբեջանցի օդաչուները թռիչքներ են կատարել Միգ-35 կործանիչներով։ 2019-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՌԴ հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, որից 3 մլրդ-ի պայմանագրերն արդեն իրացվել են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |