Վրաստանը կտարհանի ԱՄՆ-ից հայ և վրացի աշակերտներին

Վրաստանը կտարհանի ԱՄՆ-ից հայ և վրացի աշակերտներին

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով կտարհանի ԱՄՆ-ից 79 վրացի և 35 հայ աշակերտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Հատուկ չվերթը կկայանա ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ից ինքնաթիռը սկզբից կմեկնի Դոհա, այնտեղից՝ Թբիլիսի։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ այդ երթուղին համաձայնեցված է երեխաների ծնողների հետ, գրում է Sputnik-georgia-ն։

«Մինչև Դոհա չվերթն իր վրա է վերցնում ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի թռիչքը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- ասել է Գախարիան։

Նա հավելել է, որ հայ երեխաների տեղափոխումը կիրականացվի հայկական կողմի խնդրանքով։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ արտերկրից հետ է բերվել Վրաստանի մոտ 5000 քաղաքացի։ Թռիչքներն իրականացնում է Georgian Airways-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---