Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել![]() 9 ապրիլի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։ Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը: Մարտի 25-ից սկսած՝ հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը: Արցախում նաև ապրիլի 2-ից մեկնարկել են 440 միայնակ տարեցի մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները: Արցախում կորոնավիրուսի 1 հաստատված դեպք կա, նրա շփման շրջանակը մեկուսացված է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |