ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել գործազուրկ դարձած հայերին![]() 9 ապրիլի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ջանքեր է գործադրում արտագնա աշխատանքի մեկնած և, ստեղծված իրավիճակի հետևանքով, գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ «Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել 042020@armem.ru էլ.հասցեին։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։ Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,– հայտնում են դեսպանությունից։ Հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը ռուսաստանաբնակ հայրենակիցներից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՌԴ–ի տարբեր շրջաններում աշխատանք կա շինարարական ոլորտում։ Անհրաժեշտության դեպքում գործատուները քաղաքացիներին կտեղափոխեն ՌԴ-ի տարբեր շրջաններ։ Ռուսաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 1459 նոր դեպք է գրանցվել երկրի 50 շրջանում։ 13 մարդ մահացել է, 118-ը՝ դուրս գրվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |