ԱԳՆ․ Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի օժանդակություն ստանալու հարց օրակարգում չկա![]() 9 ապրիլի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չի քննարկվում Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի համար օժանդակություն ստանալու հարցը, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նաղդալյանը նաև հայտնել է, որ Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 70 քաղաքացի, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ, Վրաստանի տարածքով կտեղափոխվի ՀՀ։ Քաղաքացիները Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինի: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38,000-ից ավելի է, երկրում վիրուսից մահացել է 812 մարդ, վերականգնվել՝ 1846 հոգի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |